Tert.am-ը գրում է.

Կիևի իշխանությունները նախ պետք է կարդան և վերլուծեն «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածը` նախքան այն քննարկելը: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է regnum.ru-ն:

«Եթե բանավեճի ցանկություն կա, կարծում եմ, որ նրանք պետք է դադար վերցնեն, նախ ուշադիր կարդան այս հոդվածը, վերլուծեն, փաստաթղթեր վեր հանեն», - ընդգծել է ՌԴ ղեկավարը՝  մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի`Պուտինի հեղինակած հոդվածից որոշ բաներ քննարկելու  պատրաստակամությունը:

«Այս վեճերը վաղուցվա են: Բավականին դժվար է վիճել այս հոդվածի շուրջ, քանի որ այն ազնիվ է: Դա իրապես հիմնված է պատմական փաստաթղթերի վրա », - ընդգծել է պետության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել