Armeniasputnik.am-ը գրում է.

Երևանի Արցախի փողոցի տներից մեկի մոտ թողած նորածնի վիճակը ծանր է, սակայն նրա վիճակն արդեն բարելավում է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը։

«Երեխային ծննդաբերել են ակնհայտորեն ոչ հիվանդանոցային պայմաններում, առանց ստերիլ նյութերի։ Պորտը կապված չի եղել։ Հետծննդյան օգնություն չի տրամադրվել», - ասաց նա։

Փոքրիկը աղջկա քաշը 2,6 կգ է։ Ըստ բժշկի՝ դա նորմալ քաշ է, երեխան հասուն է։ Սակայն ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետևանքով նրա վիճակը ծանր է։

Руководитель клиники детской и неонатальной реаниматологии Университетского больничного комплекса Мурацан Грант Калентерян

«Երեխային պահել են ոչ ստերիլ արկղի մեջ, նրա մոտ արդեն ինֆեկցվածության աստիճաններ են նկատվում։ Նա ունի շնչառական անբավարարություն, թթվածնային կախվածություն։ Ուրախացնում է այն, որ երեկվա համեմատ իր վիճակի է լավացում նկատվել։ Սակայն դինամիկայի մասին կարելի է դատել միայն 72 ժամ լրանալուց հետո», - ասաց բժիշկը։

Կալենտերյանը նշեց, որ եթե փոքրիկը ծնվեր հիվանդանոցային պայմաններում, այդ բոլոր դժվարությունները չէր ունենա: Ամենայն հավանականությամբ՝ երեխան կտեղափոխվի մանկատուն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը փորձում է նույնականացնել և գտնել երեխայի ծնողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել