Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մարդանլի Իբադուլլան: Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխել են բժշկական հաստատություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել  հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել