Հայաստանը 2021 թվականի հունիսի արդյունքներով 5-րդ տեղն Է զբաղեցրել Վրաստան այցելողների թվով:

Ինչպես հաղորդում Է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը՝ Հայաստանից 2021 թ.-ի հունիսին այդ երկիր է մուտք գործել 13 342 այցելու: Դա 68,7%-ով ավելի է 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ ժամանակ երկիր էր այցելել 7 909 քաղաքացի։ 2019 թ․-ի հունիսին Հայաստանից Վրաստան էր մեկնել 105 582 մարդ։

Հայաստանից Վրաստան այցելությունների համեմատական դինամիկան 2019-2021 թվականներին

Հունվարին

2021

2020 2019
3875 91580 77968

Մարտին

2021 2020 2019

5 656

32798

84403

Հնգյակում են (հունիս ամսվա այցելություններով) նաև Թուրքիան, Իսրայելը, Ուկրաինան, Ռուսաստանը։

Ընդհանուր առմամբ, առաջին կես տարում Հայաստանից Վրաստան այցելած քաղաքացիների թիվը կազմել է 46 852։ Դա գրեթե 11 անգամ պակաս է, քան 2019 թ․-ի նույն ժամանակահատվածում և 4,3 անգամ պակաս է 2020 թ․-ի ցուցանիշից:

Այսպիսով, 2019 թ․-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից Վրաստան է այցելել 530 992 մարդ։ 2020 թ․-ին այդ թիվը կազմել է 205 450։

Հիշեցնենք, որ Վրաստանը ՀՀ քաղաքացիների համար ցամաքային սահմանները բացել է 2021թ․-ի հունիսի 1-ին։ Փետրվարի 1-ին բացվել էին օդային սահմանները։ Այս պահին երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել և տրամադրել պաշտոնական registration.gov.ge կայքում տեղադրված հարցաթերթիկը։

Հարցաթերթիկի դաշտերում քաղաքացիները պետք է լրացնեն քաղաքացիության մասին տվյալները, նշեն գտնվելու վայրը (ճանապարհորդության մեկնարկային կետ), անունը և ազգանունը, անձնագրի համարը, հեռախոսահամարը: Անհրաժեշտ է նաև թողնել այլընտրանքային կոնտակտային համար, մուտքագրել էլեկտրոնային փոստ, ինչպես նաև Վրաստանում մնալու հասցե:

Սահմանի հատումը հնարավոր է միայն ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը ստացվել է առավելագույնը վերջին 72 ժամվա ընթացքում: Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր չեն պատրաստվում մնալ Վրաստանում, այլ Ռուսաստանից ցամաքային ճանապարհով գալիս են Հայաստան։ Իսկ եթե քաղաքացիները մնում են Վրաստանում, ապա 3-րդ օրը նրանք պարտավոր են կրկին անցնել COVID-19 թեստ։ Պատվաստումից ազատված են մինչև 10 տարեկան քաղաքացիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել