Tert.am Life-ը գրում է.

Դերասան Էդգար Իգիթյանն այսօր դառնում է 31 տարեկան, ինչի առթիվ տեսանյութ է հրապարակել որդու հետ։ Էդգարն առաջին անգամ է ցույց տվել փոքրիկի դեմքը։

«Կյանքիս ու ծնունդիս մեծագույն նվերը, տղես վիդեոյում մի շաբաթական ա։ Մերսի շատ լավ բարեմաղթանքների համար, սիրում եմ բոլորիդ։ Բոլորիդ ցանկանում եմ այն սերը, ինչը հիմա ես զգում եմ իմ ներսում... Թող բոլորի ընտանիքներում, եթե դեռևս չկա այս երջանկությունը, անպայման, Աստծո օրհնությամբ լինի...»,– հրապարակմանը կից գրել է նա։

Նշենք, որ Էդգարի և Լուսինե Չոբանյանի առաջնեկը ծնվել է հունիսի 16–ին։ Զույգը փոքրիկին տվել է Լեոն անունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от (@ed.igityan)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել