Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 05։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Աշտարակի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10-ից ավելի քաղաքացիներ Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս են եղել, երբ նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար անհրաժեշտ է բժիշկների և փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական խումբը։ 

Ժամը 08։20-ի սահմաններում այդ քաղաքացիները, ովքեր արշավականներ են եղել, հայտնվել են փրկարարների տեսադաշտում, որից հետո փրկարարները մոտեցել են նրանց և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ու այս պահին էլ խմբի բոլոր անդամներին ուղեկցում են անվտանգ վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խմբի մեջ են հայտնի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու նկարիչ Կարեն Արայանը։ 

Նշված դեպքի մասին տեղեկացվել է արդեն ոստիկանության Աշտարակի բաժնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել