Armenpress.am-ը գրում է.

Աֆղանստանի 38 միլիոն բնակիչներից ավելի քան 18 միլիոնը շտապ մարդասիրական օգնության սուր կարիք ունի: Հուլիսի 12-ին այդ մասին հայտնել Է The Khaama Press գործակալությունը՝վկայակոչելով Աֆղանստանի կառավարության եւ այդ երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչության համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք համաշխարհային հանրակցությանը կոչ են արել այդ օգնությունը ցույց տալու աֆղաններին՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է գործակալությունը, Աֆղանստանում մինչեւ հինգ տարեկան երեխաների մոտավորապես մեկ երրորդը տառապում Է լուրջ թերասնումից ռազմական գործողությունների, երաշտի եւ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Ըստ որում հումանիտար կազմակերպությունների աշխատողները երկրում ենթարկվում են հարձակումների, նրանց սպանում են:

Աֆղանստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Խալիդ Փաինդան հայտնել Է, որ երկրի կառավարությունը մտադիր Է ավելի քան 250 միլիոն դոլար տրամադրել հումանիտար ճգնաժամի դեմ պայքարի համար, եւ միջազգայն օգնության կոչ Է արել:

Օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել Է, որ Աֆղանստանում իրադրությունն ավել ու ավելի մեծ անհանգստություն Է հացուցում:

Աֆղանստանում անվտանգության բնագավառի իրադրությունն այս տարվա ապրիլից զգալիորեն վատթարացել Է հանրապետությունում ամերիկյան զինված ուժերի գործողությունն ավարտելու մասին՝ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո: Հուլիսի 6-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Նաեւ Աֆղանստանից իրենց զորակազմերն են դուրս բերում ՆԱՏՕ-ի մյուս պետությունները եւ նրանց գործընկերները:

Այդ ֆոնին «Թալիբան» շարժումը սաստկանում Է հարձակման տեմպերը մի ամբողջ շարք ուղղություններով: Այս պահին մի քանի տասնյակ շրջաններ գտնվում են թալիբների վերահսկողության ներքո, որոնք նաեւ գրավել են մի շաք հանգուցային սահմնային անցակետեր Տաջիկստանի, Իրանի եւ Պակիստանի հետ սահմաններին: Քաբուլը զանգվածային հակահարձակում Է պլանավորում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել