Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր, ոչ ոք նման հայտ չի ներկայացրել, գրում է ՏԱՍՍ-ը:

«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակներում: Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ-ին չի դիմել համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել