Ոմանք նայելով էս նկարին կասեն, որ տղերքը զոհվեցին, որ մենք սենց երջանիկ ապրենք ու ջրոցի խաղանք, իրանք էլ ուրախ կլինեին սա տեսնելով և այլն, և այլն: Իսկ ես կասեմ, որ չէ, սխալ եք դուք, եթե կարծում եք, որ դեռ Եռաբլուրում փորվող նորանոր փոսերի պայմաններում էս անհասկանալի անհոգությունը նորմալ է ու ընդունելի:
Էրեխեքի խաղն այլ է, բա սրա՞նք...
Չնայած մի երկրում, որտեղ մահ ու տառապանք բերած «մարդուն» 687 հազար քվեով վերընտրում են, էդ երկրում, էդ նույն տարում ջրոցի էլ կխաղան, գինու փառատոն էլ կնշեն, պետք եղավ՝ հրապարակում բեմ կհավաքեն ու օրերով ուրախ երգերի փառատոն կանցկացնեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել