Armenpress.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ի որոշման մեջ նշված է, որ նիստը հետաձգվել էր հուլիսի 11, քանի որ Մխիթար Զաքարյանը դիմել էր իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին եւ իրացնել իր իրավունքը։

ԿԸՀ-ն ընդառաջել էր Մխիթար Զաքարյանի դիմումին և նիստը հետաձգվել ու նշանակվել հուլիսի 11-ին։ Չնայած նա ծանուցվել էր նիստի տեղի ու ժամանակի մասին, սակայն նիստին չի ներկայացել։

Ավելի վաղ Մխիթար  Զաքարյանը մտադրություն էր հայտնել վերցնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ու հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել