Tert.am-ը գրում է.

Կալիֆորնիայի հյուսիսային շրջաններում հրդեհային պտտահողմ է նկատվել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ վերջին շրջանում եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում ուժեղ երաշտ և ռեկորդային բարձր ջերմաստիճան հաճախ է գրանցվում։

Վերջին տարիներին այս շրջաններում հրդեյաին պտտահողմեր բազմիցս նկատվել են։ Ծխի և կրակի հողմապտույտ կարող է առաջանալ այնպիսի ծայրահեղ պայմաններում, ինչպիսին երաշտն ու բարձր ջերմաստիճանն են, որն այժմ առկա է ԱՄՆ-ի արևմուտքում։ Հրդեհային պտտահողմերն առաջանում այն ժամանակ, երբ պտտվող քամիները տաքանում են անտառային հրդեհներից և բարձրանում վեր՝ վերածվելով ծխի և բոցի պտտվող սյան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել