Tert.am Life-ը գրում է.

Women’s club նախագծից հայտնի Մաշա Մաթևոսյանը նախորդ ամիս նկարահանվել է ռուսաստանաբնակ շոումեն, դերասան Միշա Գալուստյանի նոր հումորային տեսահոլովակում: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշան խոսել է առաջարկի, Միշայի հետ ծանոթության մասին:

Ըստ նրա՝ առաջարկը ստացել է մայիսի սկզբին՝ զարմուհու ծննդյան օրը: «Զանգահարեց պրոդյուսեր Սոֆյա Գուլյանն ու պատմեց առաջարկի մասին, ես էլ ասացի, որ ինձ հետաքրքրում է: Դրանից երկու օր հետո ինձ ուղարկեցին տեսահոլովակի սցենարն ու ես սարսափեցի: Կային դրվագներ, որոնք ֆիզիկապես չէի կարող խաղալ: Մի դրվագում սկուտեր պետք է վարեի, բայց ես ու սկուտերը շատ տարբեր բաներ ենք, չէի կարող նստել: Մյուս դրվագում Միշան ինձ պետք է հրեր, ես էլ ընկնեի լողավազանի մեջ: Նորմալ լողում եմ, բայց այն, որ ինձ պետք է հրեին, վախեցնում էր: Բացատրեցի իրավիճակը Սոֆյային ու ասացի, որ կարող են մեկ այլ հերոսուհու ընտրել: Սոֆյան պատասխանեց, որ այդ հարցերը կլուծվեն»,- պատմեց նա:

Մաշայի խոսքով՝ չէրս օրով Սոչի են մեկնել, իսկ այնտեղ շատ վատ եղանակ էր, անձրևներ: «Պետք է ամառ նկարահանեինք, բայց եղանակն այլ էր: Չկարողացանք նույնիսկ ծով գնալ, որովհետև ալիքները շատ մեծ էին: Այդպես սկուտեր չվարեցի, լողավազանի տեսարանը ևս չեղարկվեց: Իմ սրտով եղավ, բայց ավելի լավ կլիներ, որ եղանակը բարենպաստ լիներ ու ծովում տեսարաններ ունենայինք: Իսկ սկուտերի հետ կապված մի բան կմտածեինք»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել