Hraparak.am-ը գրում է.

Ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տելեգրամյան ալիքը հրապարակել է քարտեզ , որում ներկայացված է Ադրբեջանի «տնտեսական շրջանների նոր բաժանումը»։

Նախօրեին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել, որով հաստատվել էր «Ադրբեջանի տնտեսական շրջանների նոր բաժանումը», որում ընդգրկված են նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված արցախյան տարածքներն ու Հայաստանի այն տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է իրենը։ «Սպուտնիկ Ադրբեջանը» հատկապես ուշադրություն է հրավիրել «Ղարաբաղի» և «Արևելյան Զանգեզուրի» շրջանների վրա։

«Առաջինը ներառում է Ստեփանակերտի, ինչպես նաև Բեղամեջի, Աղդամի, Բարդայի (Պարտավի), Ֆիզուլիի (Վարանդայի), Խոջալուի, Խոջավենդի, Շուշիի և Թարթառի շրջանները: Երկրորդը՝ Ջեբրաիլի, Քելբաջարի (Քարվաճառի), Ղուբադլիի, Լաչինի և Զանգիլանի շրջաններն են», - նշվում է հրապարակման մեջ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին խախտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում հիմք ընդունված Մադրիդյան սկզբունքներից «ուժի չկիրառումը»՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսեց և իր վերահսկողության տակ վերցրեց Արցախի Հանրապետության տարածքի մոտ 80 տոկոսը։

Այս տարվա մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորականները թուրք հատուկջոկատայինների հետ միասին ներխուժել են Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր ու չեն հեռանում։

«Սպուտնիկ Ադրբեջանը» հրապարակել է քարտեզ, որում գծանշված են «Ղարաբաղի» և «Արևելյան Զանգեզուրի» շրջանները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել