Tert.am-ը գրում է.

Ես պատրաստ եմ դատվելու, միայն թե չգնան ամեն օր մեր ժողովրդին այգուց տանեն, վախեցնեն, եթե խնդիրը կապված է ինձ հետ, ինձ պետք է դատեն, ես պատրաստ եմ։ Այս մասին դատարանի բակում, որտեղ քննվում էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Նա նշեց, որ հավատարիմ է մնում իր սկզբունքներին։ «Եթե քաղաքական հետապնդման պետք է ենթարկեն ու տանեն դատեն, ուրեմն թող անեն։ Բայց ես ինքս հակված եմ այն կարծիքին, որ Սյունիքի միջանցքները, քանի որ գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք և չենք թողնելու նման բան տեղի ունենա, խնդիրը դրանում է, որ մեզ ձերբակալեն, որ կարողանան հարցին հեշտ լուծում տալ»,-ասաց նա։

Առուշ Առուշանյանը նշեց, որ ինքը իրեն երբեք թույլ չի տվել ուղղորդել աշխատողներին, որ գնան, իրեն ընտրեն։ «Դա իմ սկզբունքին դեմ է, ես երբեք ինձ թույլ չեմ տա նման բան անել»,-ասաց նա և նշեց, որ ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը այս իշխանությանն է բնորոշ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել