Tert.am-ը գրում է․

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած պայմանում յուրաքանչյուր երկիր պարտավոր է ապահովել իր սահմանների անվտանգությունը։

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ մենք էլ ունենք մեր Սահմանադրությունը, օրենքները, մեր պարտավորությունները, և հարց է առաջանում, թե արդյոք մեր կողմից ամեն ինչ արել ենք, երբ ուրիշներից ենք ինչ-որ բան պահանջում։ Նա նման դիտարկումներ արեց՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքներին։

«Հիմա դու գտնվում ես մի կոլեկտիվ անվտանգության համակարգում, որի բոլոր անդամները տեսնում են, թե դու ինքդ ինչպես ես քեզ վերաբերվում․ինչ ես անում, ասում քո նպատակներին հասնելու համար։ Բոլորը հիշում են, որ ասվել է, թե Սև լճի 30 տոկոս տարածքի համար մենք պատերազմ չենք մղելու, ասել ենք՝ 24 ժամ ենք տալիս, բայց ոչինչ չենք արել։ Մեզ երեսով են տալիս, որ Արցախը չենք ճանաչել․ ասվել է չէ՞, որ նույնիսկ Հայաստանն Արցախը չի ճանաչել, մեզնից ի՞նչ եք ուզում։ Դա եղել է, չէ՞։ Ուրեմն հիմա պետք է թույլ չտանք, որ նմանատիպ իրավիճակ լինի»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել