Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ֆրանսիան և Գերմանիան բարոյապես պատասխանատու են Ուկրաինայի և Վրաստանի կողմից իրենց տարածքների մի մասի կորստի համար:

«Մեր միջազգային գործընկերները նախատում են մեզ, որ մենք չենք կարող հաղթահարել կոռուպցիան. այլ երկրներում էլ կա կոռուպցիա: Ֆրանսիացիները, օրինակ, բանակցություններ էին վարում Վրաստանի և Ռուսաստանի միջև 2008 թ., և արդյունքում վրացիները կորցրեցին իրենց տարածքի մի մասը, իսկ ֆրանսիացիները Ռուսաստանից պատվեր ստացան «Միստրալի» համար: Չգիտեմ` նրանք ինչ-որ բան ստացե՞լ են Դոնեցկի, Լուգանսկի մարզերի մի մասի և Ղրիմի համար, բայց կա բարոյական պատասխանատվություն», - ասել է Դանիլովը ուկրաինական Forbes-ի հետ հարցազրույցում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել