Tert.am-ը գրում է.

Մեր գյուղին մոտ դիրքերից անասունները առավոտյան 6:30-ին մի փոքր հատել էին սահմանը, ադրբեջանցիներն էլ օգտվել էին առիթից և չէին ցանկանում վերադարձնել 3 գլուխ անասունին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խնածախի վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանը՝ հավելով, որ ադրբեջանցիները  ասել են, որ անասունները հատել են սահմանը, և չեն վերադարձնելու:

«Ռուս խաղաղապահների բանակցության արդյունքում 2-3 ժամ հետո անասուններին վերադարձրել են: Տարածքում կենդանիները հաճախ են շփոթվում՝ բնազդաբար նախկին տարածքներում են արածում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել