Hraparak.am-ը գրում է.

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը ինքնաձիգով կրակում արցախյան հուշահամալիրի խաչքարի վրա։

Դեպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում։

Ադրբեջանցի զինվորականը կրակահերթ է արձակում Հադրութի ազատագրությանը նվիրված հուշահամալիրի խաչքարի վրա։

Տեսանյութում տեսնում ենք նաև, որ հուշահամալիրը պղծված է ադրբեջանալեզու գրաֆիտիներով։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել