Armsport.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, որը վնասվածք է ստացել Եվրո-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի հետ խաղում, 6-7 ամիս բաց կթողնի։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստին արդեն աջակցություն են հայտնել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և «Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայան։ Նշվում է,որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված թիմերից մեկը հենց «Չելսին» է։

Բելգիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներն ինքնաթիռի մեջ աջակցել էին Սպինացոլային՝ վանկարկելով նրա անունն ու երգ նվիրելով նրան։

Եվրո-2020-ի կիսաեզրափակչում Ռոբերտո Մանչինիի սաները կմրցեն Իսպանիայի հավաքականի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել