Ամեն անգամ, երբ նիկոլը խոսում ա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելուց, ես դառը քմծիծաղ եմ տալիս ու հիշում էն մարդկանց, ովքեր ասում են. «ապրի նիկոլը, պատերազմը կանգնացրեց, էրեխեքին փրկեց»:
Իսկ, որ նույն նիկոլը պատերազմը հրահրեց/պայմանավորվեց, դա հե՞չ: Իսկ կարո՞ղ ա ինքը հենց ձեր նմանների վրա էլ հույսը դրել էր, երբ անում էր էս ամենը. սկսեր պատերազմ, տար զոհեր, տար շատ զոհեր, որ դուք խնդրեիք ամեն գնով կանգնեցներ պատերազմը, ու վերջում, պայմանավորվածությունները կռվող ու չնահանջող տղերքի պատճառով կիսատ թողած, կանգնեցներ պատերազմը, հայտարարեր, որ 35.000 զինվորի կյանք է «փրկել», որ դուք էլ վերջում աստվածացնեիք ու ասեիք՝ ապրի նիկոլը: Սա նույնն է, որ դուք շնորհակալ լինեք մարդասպանին, որ սպանել ա ձեր հարևանի էրեխուն այլ ոչ թե ձեր...
Օրը գալու է ու էս «պատերազմի» հանգամանքները իրոք քննվելու են ու դա նիկոլը չի անելու: Ու ներքևից վերև, դասակի հրամանատարից մինչև պաշտպանության նախարար ու գենշտաբի պետ հերթով ասելու են ումից ու ինչ հրամաններ են ստացել:
Հաջորդ իշխանությունների համար առաջին քայլը սա պետք ա լինի: Սա պարզվեց, կպարզվի նաև, թե ինչքան արժեր Արցախն ու տղերքի կյանքը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել