News.am-ը գրում է.

Windows 11-ը կօպտիմալացնի նոութբուքերի էկրանների թարմացման հաճախականությունը, որպեսզի պահպանի կուտակիչի լիցքը, տեղեկացնում է TechSpot պարբերականը։

Գործառույթը, որն ստացել է թարմացման դինամիկ հաճախականություն (Dynamic Refresh Rate, DRR) անվանումը, կար օպերացիոն համակարգի ավելի վաղ տարբերակներում, բայց հայտնի չէր՝ կհայտնվի՞ արդյոք վերջնական հավաքման ժամանակ։ Windows 10-ում կարելի էր ընտրել էկրանի հաճախականության մի քանի ռեժիմների միջեւ՝ 60, 120, 144, 240, 300 հերց։ Բայց այս օպցիան պետք էր ակտիվացնել ձեռքով համակարգի կարգավորման միջոցով։

Նոր սերնդի օպերացիոն համակարգում DRR-ն աշխատում է ավտոմատ կերպով՝ օպտիմալացնելով պատկերի թարմացման հաճախականությունը՝ կախված էկրանի կոնտենտից եւ կուտակիչի լիցքի մակարդակից։ Օրինակ, ստատիկ աշխատանքի պարագայում՝ տեքստային խմբագիրների հետ փոխգործակցության կամ Windows սպասման ռեժիմով աշխատելիս, համակարգը կտա 60 հերց հաճախականություն։ Խաղերի կամ բարձրորակ տեսանյութերի պարագայում օպերացիոն համակարգը ցույց կտա դիսփլեյի առավելագույն հաճախականություն։ Microsoft-ի ներկայացուցիչ Անա Մարթա Քարվալյուն տեղեկացրել է, որ օպերացիոն համակարգն ընտրում է հավասարակշռությունը արտադրողականության եւ ավտոնոմության միջեւ։

Լրագրողների խոսքով՝ թարմացման դինամիկ հաճախականության գործառույթը ներկայում աշխատում է ներկառուցված հավելվածներում եւ Microsoft ծրագրային ապահովման մեջ՝ Edge, Whiteboard, Photos, Snip & Sketch, Sticky Notes, To Do։ DRR-ին աջակցում են նաեւ այնպիսի կողմնակի ծրագրեր, ինչպիսին են Drawboard PDF-ը, Adobe Acrobat-ը, Adobe Illustrator-ը եւ Inkodo-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել