News.am-ը գրում է․

COVID-ի թվային արտոնագրի ուժի մեջ մտնելուց հետո եվրոպական երկրները պետք է հրաժարվեն ուղեւորությունների համար «հիմար կամ անարդյունավետ» սահմանափակումներ մտցնելուց: Այս մասին հայտարարել է Ryanair-ի գլխավոր տնօրեն Մայքլ ՕԼիրին:

Գերմանիան այս շաբաթ սահմանափակել է Պորտուգալիայից մուտքը՝ կորոնավիրուսի «դելտա» տարբերակի տարածման պատճառով:

Euronews-ին տված հարցազրույցում ՕԼիրին այդպիսի միակողմանի որոշումներն «անիմաստ» է անվանել:

«Առանձին երկրներ հիմար կամ անարդյունավետ [սահմանափակումներ] են մտցնում: Այժմ մենք ունենք COVID-ի թվային արտոնագիր, որը թույլ է տալիս ճանապարհորդել բոլոր պատվաստվածներին կամ ՊՇՌ բացասական թեստ ունեցողներին... Մերկելի ծրագիրը, ըստ որի՝ Մեծ Բրիտանիայից այցելողները երկշաբաթյա կարանտին պետք է անցնեն, իմաստ չունի, քանի որ Մեծ Բրիտանիան Եվրոպայում ամենաշատ պատվաստված բնակչությունն ունի: Այնպես որ, շատ հիմար գաղափարներ կան»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել