Գնդապետ Արգամ Գևորգյանի ծառայությունը զորամասի հրամանատարի պաշտոնում աննպատակահարմար է համարվել, որովհետև նրա նման արժանապատիվ տղերքը սրանց ընտրական ծառայություն չեն ցանկացել մատուցել։
Արգամի նման տղերքը գիտեն իրենց իրական առաքելությունը, իսկ դա մեր սահմանների պաշտպանությունն է, հայի անվտանգության ապահովումը, մեզ բոլորիս արժանապատիվ խաղաղության ապահովումը։
Արգամին Ջրականի (Ջեբրայիլ) զորամասից գիտեմ՝ պինդ, նվիրված, աշխույժ, գործի մարդ. միշտ պոստերում էր, անդադար ծառայող էր։
2019-ին Արցախում ունեցած երկարամյա ծառայությունից հետո հետագա ծառայության նպատակով Մեղրի տեղափոխվեց։
Համոզված եմ, որ Արգամի նման տղերքը շատ են, ուղղակի նրա հետ կապված հարցը հանրայնացվեց։
Զինված ուժերի ողնաշարը սպաներն են և նրանց հեռացմամբ, վարկաբեկմամբ այդ ողնաշարը շարունակվում է ծռվել։
Բանակը վարկաբեկողները, համակարգը ջարդողները, անվտանգությունը փլուզողները դեռ պատասխան են տալու։
Տղերք ջան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել