168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում Թորոսյանին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Վերջինս ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի երեք որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արայիկ Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել