Armsport.am-ը գրում է.

«Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը հեռացավ Ուիմբլդոնի մրցաշարից, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի առաջին տուրում 39-ամյա ամերիկացին հանդիպեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սասնովիչի հետ: Հինգերորդ գեյմի ընթացքում Ուիլյամսը վնասեց կոճը: Բժիշկների օգնությունից հետո ամերիկուհին վերադարձավ կորտ, բայց հետո ընկավ ու հասկացավ, որ չի կարող շարունակել հանդիպումը:

Արցունքներն աչքերին Ուիլյամսը սեղմեց մրցակցի ձեռքը, շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար և հեռացավ:


</p

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել