Tert.am Լife-ը գրում է.

Հայտնի մարդկանց ոճն ներկայացնող շարքում Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է մոդել Լյուսի Հայրապետյանին: Ըստ նրա՝ առօրյայում նախընտրում է հագնել հարմարավետ հագուստ:

«Աշխատանքի բերումով շատ եմ վազվզում: Հագնում եմ, հիմնականում, սպորտային կոշիկներ, որոնք պրակտիկ են: Շատ կարծիքներ կան, որ սպորտային հագուստը կանացի չէ, բայց ես համաձայն չեմ: Հաճախ սպորտային հագուստով ավելի շատ եմ ուշադրության արժանանում հակառակ սեռի կողմից, քան բարձրակրունկներով: Ամեն ինչ մատուցումից է կախված, կարելի է թեկուզ ժպտալով, ժեստերով, խոսելով, դիմախաղով ավելի կանացի լինել: Ինձ շատ են ասում, որ կանացի եմ: Նույնիսկ երբ սպորտային շատ կոպիտ հագուստով եմ լինում, ասում են՝ միևնույն է, կանացի եմ»,- ասաց նա:

Մոդելի խոսքով՝ գնումներ շատ եմ սիրում, շաբաթը մեկ անգամ գնում է շոփփինգի: «Նախկինում միայն աշխատում էի, գնումների ժամանակ չէի ունենում: Հետո, երբ սկսեցի շատ միջոցառումների, նկարահանումների մասնակցել, անընդհատ նոր հագուստ գնելու պահանջ առաջացավ: Շոփփինգն ինձ համար տրամադրություն բարձրացնելու միջոց է, մի քանի նոր բան ես գնում, սկսում ես քեզ ավելի գնահատել, վերաարժևորում ես: Գնումներն ինձնից խլում են մոտ մեկ ժամ, արագ եմ կողմնորոշվում, խանութներով երկար չեմ պտտվում: Օնլայն գնումներ չեմ սիրում, դրանից հեռու եմ: Ավելի լավ է մի փոքր թանկ վճարեմ ու փորձելուց հետո գնեմ, քան ավելի մատչելի լինի և պատվիրեմ: Շոփփինգի համար ամսական մոտ 500.000 դրամ եմ ծախսում»,- պատմեց նա:  

Լյուսին ընդգծեց, որ իր համար կարևոր է հագուստի որակը: «Վերջերս մի խանութում զեղչ էր, քույրս ասաց, 5000 դրամով սպորտային բլուզ և տաբատ գնեցի: Պարզվեց՝ 70 % զեղչ էր եղել: Այդպես գնեցի՝ մտածելով, որ եթե առօրյայում չհագնեմ, օդանավակայանում հաստատ կհագնեմ, որովհետև հարմար հագուստ էր»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել