Ժորժ Գևորգյանը Քաջարանից էր։ Հադրութում էր ծառայում։ Հակատանկիստ էր։
37 օրում Ժորժը տեսավ պատերազմի ողջ արհավիրքը, տեսավ ու սեփական մաշկի վրա զգաց Հադրութի հանձնումը։ Հադրությում մնացած միակ դիրքերից մեկը, որը նահանջ չէր տալիս ու դեռ կանգուն էր, Ժորժենց դիրքն էր։ Նա հասցնում է դուրս գալ շրջափակումից ու տեղափոխվում է Ճարտար։ Այդ ողջ ընթացքում Ժորժը հասցնում է խոցել 7 տանկ, 3 զրահատեխնիկա ու մեկ լիցքավորող մեքենա։ Իր համարձակությունն ու հայրենասիրությունը էս տղուն տարավ մահվան։
Նոյեմբերի 2-ին, այդպես էլ չկարողանալով գրավել Ժորժենց դիրքը, թշնամին նրանց թիրախավորեց ավիառումբով. 4 ժամկետային և 2 կամավոր զոհվեցին տեղում։ Նրանց մեջ էր նաև Ժորժը...
Ժորժի ու նրա ընկերների կյանքի գնով պահած դիրքն այսօր էլ մեր վերահսկողության տակ է։ Թշնամին այդպես էլ չկարողացավ գրավել այն։
Ժորժ Արսենի Գևորգյանը հետմահու արժանացավ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանի։
Նա ընդամենը 20 տարեկան էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել