ArmLur.am-ը գրում է.

Անցել է գրեթե մեկ ու կես ամիս, սակայն իրավապահները դեռեւս փնտրում են մայիսի 18-ին Վարդենիսի զորամասը լքած ժամկետային զինծառայող Նարեկ Մկրտչյանին: Ի դեպ, իրավապահ համակարգում քննվում է այն վարկածը, որ չի բացառվում՝ զինվորը լքած լինի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ զինվորը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է, իսկ Կողբը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Իրավապահները վարկած ունեն, որ Կողբի բնակիչները բավականին սահմանին ծանոթ են ու միգուցե զինվորը այդպես լքած լինի երկիրը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին՝ ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Վերջինս Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է։

Ավելին, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնել էր, որ զինվորը վերջին անգամ ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, և այլևս նրանից տեղեկություններ չենք ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել