Իսկ 8 ամիս էլ ու՞մ էիր սպասում
Ըստ բազմաթիվ հրապարակումների, վերջին արցախյան պատերազմում Աննա֊Էրատոյին բունկերում ուղեկցող Սամվել Բաբայանը, ով ըստ բազմաթիվ տեղեկությունների նաև եղել է այդ պատերազմի ամենախայտառակ ռազմական օպերացիաներից մեկի` Լելե֊Թեփեյի հեղինակը, որի պատճառով, ըստ տարբեր հրապարակումների զոհվել է 700֊1000 զինվոր, հայտարարություններ է անում, թե պետք է շտապենք, քանի որ ադրբեջանցիները ցանկանում են նաև Հայաստանից մի մաս պոկել...
Իյա, իրո՞ք...Պարզվում է Սամվել Բաբայանը նոր է դա հասկացել, այն դեպքում, երբ շատերն այդ մասին խոսում ու նախազգուշացնում են արդեն 8 ամիս... Պարզվում է, Սյամոին 8 ամիս էր պետք, որ նա հասկանար, թե ինչ աղետի առաջ ենք մենք կանգնած...
Հետաքրքիր է, դավաճան Նիկոլին սատարող Սյամոն այդ մասին ասել է Նիկոլին, ով իշխանության գալուց ի վեր ամեն ինչ արել է հայկական բանակը կործանելու ուղղությամբ, որ ցանկանում է բանակը հզորացնել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել