Tert.am Life-ը գրում է.

Հայտնի մարդկանց ոճն ներկայացնող շարքում Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է տիկտոկեր Մագա Հարությունյանին: Նրա հետ խոսել եք նախընտրած ոճի, իրենից 2500 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ գողանալու մասին:  

Մագայի խոսքով՝ առօրյայում նախընտրում է սպորտային ոճը: «Հագնում եմ նաև բարձրակրունկներ, բայց հազվադեպ, սպորտային կոշիկներն ավելի հարմար են: Սպորտային կոշիկներիս տեսականին շատ մեծ է, շաբաթը 2-ը գնում եմ: Կարող եմ գնել նույն կոշիկի մի քանի գույնը: Adidas ապրանքանիշը սիրում եմ, բայց Nike-ն ավելի եմ սիրում և, հատկապես, «Jordan» մոդելը, որն արժե 4-500 դոլար: Դրա տարբեր գույներն ունեմ, պատվիրում եմ օնլայն տարբերակով, որովհետև Հայաստանում չեն լինում: Եթե գտնում եմ, նաև Հայաստանից եմ գնում: Վերջինը գնել եմ, բայց չէր ստացվում հագնել, երեկ առաջին անգամ հագա»,- ասաց նա:

Մագան շեշտեց, որ սպասել չի սիրում, անհամբեր է: «Քանի որ իմ նախընտրած հագուստները, կոշիկները Հայաստանում չեմ գտնում, ստիպված պատվիրում եմ: Դրանց գինն ինձ համար կապ չունի, կարևորը հագուստը որակյալ, գեղեցիկ լինի: Ամեն դեպքում, ես հագուստը լավ պահել չգիտեմ, որքան էլ թանկ արժենա, շուտ փչացնելու եմ: Վերջերս նկատել եմ, որ նույն հագուստից մի քանիսն եմ գնում, որ մեկը վնասվի, մյուսը հագնեմ: Վերջերս մորեղբայրս Louis Vuitton ապրանքանիշից ինձ բլուզ էր նվիրել, որը լվանալուց հետո վնասվեց: Շատ եմ ափսոսում, բայց ինչ արած»,- նշեց նա:

Տիկտոկերը պատմեց, որ տարիներ առաջ, երբ ռեփեր Kanye West-ը Nike-ի թիմում էր, արտադրվել էին «Yeezy» սպորտային կոշիկները, որոնց մասին ինքը երազում էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել