Starnews.am-ը գրում է․

Գաղտնիք չէ, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները բավական մեծ գումարներ են վաստակում այս կամ այն կորպորատիվ միջոցառմանը մասնակցելիս, ավելին, նրանց մեջ կան այնպիսիք, առանց որոնց արդեն անհնար է պատկերացնել որևէ միջոցառում։ Դե իսկ նրանց կատարմամբ անհատական երգի պատվերների գումարի չափի մասին ուղղակի խոսք չկա։ Սակայն իրենց ֆինանսական հարցերի մասին տեղեկությունները հայտնիները փորձում են հնարավորինս գաղտնի պահել հասարակության լայն շրջանակաների համար։ Գուցե սա պայմանավորված է նրանով, որ երբեմն նրանց կողմից սահմանված գումարի չափը, հաշվի առնելով Հայաստանում ապրող մարդկանց սոցիալական վիճակի միջին վիճակագրական տվյալները, իսկապես աստղաբաշխականի է հասնում։ Այստեղից կարելի է միայն ենթադրել, որ նրանք հիմնականում ստեղծագործում և աշխատում են բարձր խավի մարդկանց համար։

Նշենք, սակայն, որ Starnews-ին ամեն դեպքում հայտնի է դարձել որոշ տվյալներ, որոնք ներկայացնում ենք․ Այսպես, երգիչ Սարոն որևէ միջոցառմանը ներկայանալու համար պահանջում է 5000 ԱՄՆ դոլար։ Եվ սա ոչ թե ամբողջ երեկոյի, այլ ընդամենը 30 րոպե երգելու համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել