Դուք մտածում էիք, որ Արցախը բեռ ա, տանք ու լավ կապրենք: Տվեցիք: Լա՞վ եք ապրում: Չէ՞: Դե ուրեմն հիշեք. քանի Արցախը տված ա, դուք ավելի ու ավելի վատ եք ապրելու, որովհետև Արցախն իրականում ոչ թե բեռ էր, այլ ձեր հարստությունը, ձեր չգնահատված հարստությունը: Միամիտ գտել էիք տանը ու չգիտեիք ինչպես վարվեիք հետը: Իսկ թշնամին անընդհատ ասում էր՝ վատ ես ապրում, դա տուր, որ լավ ապրես:
Արցախը ձեր խաղաղ կյանքի երաշխիքն էր, ձեր թթվածինը: Դուք ձեր թթվածինը հանձնեցիք թշնամուն՝ լավ սնունդի դիմաց:
Ձեզ խաբել ու դիտմամբ արժեզրկել են ձեր ունեցած միակ թանկ ժառանգությունը:
Ձեզ խաբել ու ձեզ մոտ արժեզրկել են տղերքի արյան գինը, կոչելով դա «հանուն ոչնչի»:
Դուք տենց էլ չհասկացաք Արցախի արժեքը, որովհետև Արցախը ձեր պես անհայրենիքների համար մեծ շքեղություն էր: Ու դուք ձեր էժան լափի դիմաց կոպեկներով վաճառեցիք էդ մարգարիտը, ու հիմա էլ զարմանում եք, թե ինչի եք սկսել օր օրի ավելի ծանր շնչել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել