«Վերնիսաժի առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ։ Նրանց խոսքով՝ պատճառը գիդերի, էքսկուրսավարների վարած քաղաքականությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վերնիսաժի առևտրականները դժգոհեցին, որ գիդերն իրենց զբոսաշրջիկներին Վերնիսաժի շուկա չեն բերում։

Պարզվում է, որ զբոսաշրջիկները հուշանվերներ, հայկական զարդեր գնում են քաղաքից դուրս գտնվող առևտրի կետերից։ «Գնում են Երևանից դուրս տեսարժան վայրեր, այնտեղից գնում են թանկ գնով հուշանվերներ, գալիս են մեզ մոտ, իմանալով մեր սահմանած գները՝ զարմանում են։

Բայց նույն գիդերը դրսի խանութների հետ ներքին պայմանավորվածություն ունեն. եթե գիդի տարած զբոսաշրջիկը 1 մլն դրամի առևտուր է արել, ուրեմն 100 հազար դրամն իր գրպանում է։ Չեն թողնում՝ մեր շուկա մտնեն զբոսաշրջիկները. առևտուր չունենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց Վերնիսաժի առևտրականներից մեկը։

Նրանց պատմելով՝ կորոնավիրուս վարակի պատճառով իրենք բավականին լուրջ պարտքեր են կուտակել։ Ի դեպ, կան առևտրականներ, որոնք, թողնելով տաղավարը, այլ աշխատանք են գտել և այդպես են օրվա հացը վաստակում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել