«Իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում ոչ միայն համայնքապետերի նկատմամբ, այլև տարբեր կառույցների ներկայացուցիչների, որոնք աչքի են ընկել ընդդիմադիր հայացքներով, աջակցել են ընդդիմությանը կամ արտահայտվել նրա օգտին։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընտրություններից հետո Աչաջուր համայնքի և Իջևանի բժշկական կենտրոնների տնօրեններին՝ Կորյուն Վարդապետյանին և Էդուարդ Գրիգորյանին, փոխանցել է՝ ազատման դիմումներ գրել․ առայժմ «լավով» են զգուշացրել։ Ո՛չ մարզպետի, ո՛չ ԲԿ ղեկավարների հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։

ԲԿ տնօրենների շրջապատից տեղեկացանք, որ բուժկենտրոնի ղեկավարների հանցանքն այն է, որ իրենց շրջապատում ընդամենը չեն թաքցրել, որ ընտրելու են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել