Armsport.am-ը գրում է․

Հայտնի է դարձել, թե «Մանչեսթեր Սիթին» որքան է պատրաստ վճարել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշի համար։

TalkSPORT-ի տեղեկացմամբ՝ ակումբները մոտ են 116 մլն եվրոյով ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։

Եթե գործարքը կայանա, այն ռեկորդային կլինի ԱՊԼ-ի համար։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Գրիլիշը «Ասթոն Վիլայի» կազմում մասնակցել է 27 խաղի, խփել 7 գոլ ու դարձել 12 փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել