ArmLur.am-ը գրում է.

ԶՈւ ինժերենական զորքերի վարչության պետ Իշխան Մաթեւոսյանի պաշտոնից ազատումը պատահական չէ: ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ Մաթեւոսյանը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ բարեկամական կապի մեջ է եւ դեռ ավելին նախկին իշխանությունների ժամանակ վարչությունում Մաթեւոսյանի գործունեության մասով որոշակի բացահայտումներ են արվել, սակայն չեն պատժել՝ համարելով, որ նա բանակին պետք է:

Ի դեպ, վերջինիս ազատումը ՊՆ-ում դրական են ընդունել՝ համարելով, որ նա, չնայած լինելով լավ զինվորական, այնքան էլ լավ վարք չի դրսեւորել զինվորների նկատմամբ, նվաստացրել է նրանց, կոպիտ արտահատություններ հնչեցրել:

Հիշեցնենք,որ այսօր ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացրեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանը: Ըստ այդմ՝

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել