Armsport.am-ը գրում է.

Թենիսի Աշխարհի թիմային առաջնության շրջանակում (Davis Cup Europe Group IV) Սկոպյե քաղաքում (Հյուսիսային Մակեդոնիա) Հայաստանի տղամարդկանց հավաքականի թենիսիստները մրցում են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ադրբեջանի, Ալբանիայի և Հս․ Մակեդոնիայի հավաքականների հետ միասին ընդգրկված է միևնույն խմբում։

Այսօրվա առաջին խաղում Սեդրակ Խաչատրյանը հանդիպեց Էլվին Հաշիմովի հետ և գերվստահ հաղթանակ տարավ՝ 6։3, 6։0 հաշվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել