Starnews.am-ը գրում է.

Ոճաբան, դիզայներ, նախկինում հաղորդավարուհի  Մադոննան այս ընթացքում իր հանգիստն է վայելում սիրելիի հետ Կիպրոսում: 

Մադոննան վերջերս է սկսել հանրայնացնել իր սիրային հարաբերությունները և հրապարակել առաջին լուսանկարը նրա հետ:

Լուսանկարից պարզ է դառնում, որ Մադոննայի սիրելին հայ չէ, իսկ Ինստագրամի հարց ու պատասխանի ժամանակ Մադոննան մի քանի մանրամասներ  է պատմել նրա մասին:

Մադոննան խոստովանել է, որ ինքը եւ սիրելին արդեն մի տարի է, ինչ միասին են, իսկ վերջինս Իտալիայից է:

Նշենք, որ հանրությանը Մադոննան հայտնի է դարձել նաև Սոս Ջանիբեկյանի կինը լինելով: Նրանց ամուսնությունը երկար կյանք չի ունեցել, երեխայի ծնունդից հետո նրանք ամուսնալուծվել են:

Զույգին հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել, նրանք միասին մեծացնում են դստերը՝ Անաիսին, երեխան մայրիկի հետ է մնում, սակայն հաճախ այցելում է նաև հայրիկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել