Ազնվամորին բավականին առողջարար է, ինչպես ցանկացած այլ հատապտուղ: Այնուամենայնիվ, ըստ սննդաբան Օլգա Կորաբլեւայի, ոչ բոլորին է կարելի ազնվամորի ուտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնագետի խոսքով՝ առողջական խնդիրներ չունեցող մեծահասակ անձը օրական կարող է ուտել մինչեւ 400 գրամ ազնվամորի, սակայն այդ հատապտուղը հակացուցված է աղեստամոքսային տրակտի սուր հիվանդություններ, օրինակ՝ գաստրիտ եւ խոց ունեցող հիվանդներին: Երիկամների հիվանդություն ունեցող հիվանդներին եւս խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտել, քանի որ այն միզամուղ հատկություն ունի:

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ ազնվամորին ուժեղ ալերգեն է, ուստի այն մարդիկ, որոնք ալերգիկ են այլ հատապտուղների նկատմամբ, ինչպիսիք են ելակը, պետք է այն զգուշորեն ուտեն: Ավելին, ազնվամորին մեծացնում է ախորժակը:

«Եթե որոշել եք նվազեցնել ձեր ամենօրյա սննդակարգի կալորիականությունը, ապա դրանից ժամանակավորապես հանեք հատապտուղները կամ օգտագործեք մածունով կամ կաթնաշոռով ազնվամորի», – ասել է սննդաբանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել