Armsport.am-ը գրում է.

Հայաստանն առաջին հաղթողն ունեցավ Իտալիայում ընթացող բռնցքամարտի Մ-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Իր բոլոր մրցակիցներին հաղթեց ու պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Մարզիչներ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի սանը պարզապես ֆանտաստիկ մրցելույթներ անցկացրեց ու եզրափակչում նոկաուտով հաղթեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնին։ 2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց մենամարտն ու հաշիվ բացեց, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողացավ շարունակել պայքարը, ապա երկրոդ դեպքում մրցավարը դադարեցրեց մենամարտը։.

Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին ոսկե մեդալն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել