Tert.am Լife-ը գրում է.

Երգիչ Հակոբ Հակոբյանը երեկ դարձել է 33 տարեկան, ինչի առթիվ կազմակերպված խնջույքին ներկա է եղել նաև Tert.am Life-ը: Լուսանկարել ենք երեկոյի հետաքրքիր դերվագներն ու զրուցել Հակոբի հետ:

Ըստ Հակոբի՝ թույլ չի տվել, որ ընկերները կեսգիշերին հատուկ անակնկալ անեն: «Աշխատանքի վայրում էի, բայց ընեկերներս տորթով, մոմերով շնորհավորեցին: Նախկինում կեսգիշերի անակնկալները շատ էի սիրում, բայց գնալով ձանձրացա: Անկեղծ ասած, ծննդյանս օրվա նախորդ օրն եմ որոշել, որ պետք է նշեմ օրը: Բոլորը սպասում էին, որ նախորդ տարվա պես պետք է Սևան գնայինք, բայց արևն ուժգին էր, կարող էինք մեզ վատ զգալ: Որոշեցի փակ տեղում նշել ծննդյանս օրը»,- պատմեց նա:

Երեկոյին ներկա են եղել երգիչ Արմեն Հովհաննիսյանը, դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Թելման Խաչատրյանը, երգչուհիներ Նարե Գևորգյանը, Ալինա Մարտիրոսյանը, Նարե Գրիգորյանը, Իրինա Հարությունյանը և այլք: Երգչի խոսքով՝ երեկ հավաքվել են ընկերական շրջապատով, առհասարակ իր կյանքում ընկերները մեծ տեղ ունեն:

«Երեկ ներկա էին իմ սիրելի մարդկանցից շատերը: Բոլորը չկային, որովհետև մի մասը երկրում չէր, մի մասը զբաղվածություն ուներ, ընկերներիցս Հրաչուհի Ութմազյանը ներկա չէր, որովհետև կորոնավիրուսի պատճառով հավաքույթների չի գնում: Շատ լավ մարդիկ կային, որոնք երեկ ներկա չէին: Մեկ առաջ էի ասել, որ նշում եմ օրը, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկան,- ասաց նա և հավելեց, որ ծննդյան տորթը հատուկ չէր ընտրել,- Գնացի խանութ ու ուղղակի գնեցի տորթը»:

Հակոբը նկատեց, որ այս տարի նպատակները թե՛ անձնական կյանքի, թե՛ գործնականի հետ են կապված: «Երկուսն էլ շատ եմ ուզում, երկուսն էլ կարևոր են: Գործնական կյանքում շատ կարևոր անելիքներ ունեմ, անձնական կյանքում էլ կարևոր բաց կա: Այդ բացը պետք է լրացնեմ, որովհետև հոգեպես պատրաստ եմ դրան»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել