Կատուները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում: Նրանք աշխատում են, անգամ հսկում Հերմիտաժի գլուխգործոցները: Վերջերս Ճապոնիայում մի կատու ծառայության է անցել իրավապահ մարմինների համակարգում: Նրան պաշտոնը շնորհել են այն բանից հետո, երբ կենդանին մարդու կյանք է փրկել: 

Ամեն ինչ տեղի է ունեցել Տոյամա պրոֆոկտուրայում: Զբոսնելով քաղաքում՝ տերը նկատել է, որ իր կատուն՝ Կոկոն, արտասովոր է իրեն դրսևորում: Կանգ առած կենդանուն արհամարհելու և ճանապարհը շարունակելու փոխարեն նա մոտեցավ կատվին և ուշադիր նայեց: 

Պարզվում՝ կատուն հետևում էր մի տղամարդու, որն ընկել էր խորը կոյուղու մեջ: Տղամարդը տարեց էր և դժվար թե կարողանար ինքնուրույն դուրս գալ այնտեղից կամ ձայն տալ անցորդներին, քանի որ այգու այդ հատվածում անցորդներ հազվադեպ էին հանդիպում: Սակայն Կոկոյին հետաքրքրել էր ջրում առկա շարժը: Նա ուշադիր հետևում էր դրան: 

Տերն անհապաղ կատարվածի մասին տեղյակ է պահել փրկարար ծառայությանը: Տղամարդուն փրկել են. Նա պազապես մի փոքր վախեցած էր: 

Տարեց տղամարդն այնքան շնորհակալ էր Կոկոյին, որ ոստիկաններին համոզեց, որ կենդանին յուրահատուկ տաղանդ ունի: Հենց այդ բանից հետո էլ կատվին ոստիկանության կողմից շքանշան հանձնվեց, նրա համար հատուկ համազգեստ կարվեց, որը կատուն հաճույքով կրում է: 

Սակայն այս ամենի գագաթնակետը դարձավ կատվին ոստիկանության տեղի բաժանմունքի պետ նշանակելը մեկ օրով: Այդ օրը կատուն իր տիրոջ հետ հասցրեց ներկա գտնվել ճանապարհային երթևեկության անվտանգության դասընթացների, որոնք անց էին կացվում դպրոցականների համար: Երեխաներն ապշել էին՝ ուսուցչի աթոռին կատվին տեսնելով: 

Հենց այս եղանակով կատվին շնորհակալություն հայտնեցին մարդու կյանքը փրկելու համար: Այս պատմությունը վկայում է այն մասին, որ կենդանիներն ունակ են անհրաժեշտության դեպքում օգնության հասնելու մարդկանց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել