Armsport.am–ը գրում է․

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու գոլ է խփել Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Ֆրանսիայի հետ խաղում՝ երկու անգամ էլ աչքի ընկնելով 11-մետրանոցից։

36-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրել է 109-ի։ Հավաքականների մակարդակում այսքան գոլ ունի միայն Իրանի հավաքականի նախկին հարձալվող Ալի Դայեին (109)։

Այսպիսով, Ռոնալդուն կրկնել է համաշխարհաին ռեկորդը։

Հիշեցնենք՝ Ռոնալդուն Ֆրանսիայի հետ խաղի արդյունքում ևս մեկ նվաճման էր հասել։Նա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում իր գոլերի թիվը հասցրել է 21-ի, ինչը ռեկորդ է։ Ռոնալդուն գերազանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին․ նրա ակտիվում 16 գոլ կար աշխարհի առաջնություններում և 3-ը՝ Եվրոպայի առաջնություններում։

Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականը դուրս է եկել ԵԱ-ի 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա Բելգիայի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել