Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է հեռանալ փարիզյան ակումբից։ Marca-ն հայտնում է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն այլևս չի հավատում ՊՍԺ-ի նախագծին և արդեն ղեկավարությանը հայտնել է ակումբը փոխելու ցանկության մասին։

22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։ Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել նոր պայմանագրի շուրջ, իսկ ֆուտբոլիստին վաղուց կապում են Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության հետ։

Հունիսի սկզբին ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտարարել էր, որ ակումբը չի վաճառի Մբապեին, և նա չի հեռանա ազատ խաղացողի կարգավիճակում։

2020/21 մրցաշրջանում Մբապեն ակումբային մակարդակում 47 հանդիպման է մասնակցել, դարձել է 42 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել