News.am-ը գրում է․

Վատիկանը բողոք է ներկայացրել Իտալիայի դեմ՝ հոմոֆոբիայի դեմ օրինագծի հետ կապված՝ հայտարարելով, որ այն կարող է սահմանափակել Իտալիայում կաթոլիկ եկեղեցու կրոնական ազատությունը:

Բողոքը, որի մասին նախ հաղորդել է Corriere della Sera-ն եւ հաստատել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը, հունիսի 17-ին Վատիկանի արտաքին գործերի նախարարի կողմից փոխանվել է Սուրբ Աթոռում Իտալիայի դեսպանությանը, հայտնել է Reuters-ը:

Բողոքը ուղղված է «Զանի օրինագծի» դեմ, որն այդպես է կոչվում ի պատիվ Ալեսանդրո Զանի՝ Դեմոկրատական կուսակցության ձախ կենտրոնամետ գեյ օրենսդրի: Այն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում եւ այժմ քննարկվում է Սենատի հանձնաժողովում:

Վատիկանը կարծում է, որ օրենքը խախտում է 1929 թվականի Լատերանյան համաձայնագրերը, որոնց համաձայն Վատիկանը դարձել է ինքնիշխան պետություն, եւ որը ղեկավարում է նրա եւ Իտալիայի միջեւ հարաբերությունները:

Վատիկանը զգուշանում է, որ նույնասեռ ամուսնություններ չկատարելու, նույնասեռ զույգերի կողմից կաթոլիկ հաստատությունների միջոցով երեխաների որդեգրմանը դեմ լինելու կամ կաթոլիկ դպրոցներում գենդերային տեսության դասավանդումից հրաժարվելու դեպքում օրենքը կարող է հանգեցնել Իտալիայում եկեղեցու քրեականացմանը:

Չնայած Վատիկանը հաճախ դատապարտում է նույնասեռականների նկատմամբ խտրականությունն ու բռնությունը, այն նաեւ մտահոգություն է հայտնում ցանկացած գենդերային տեսության վերաբերյալ, որը վերացնում է տղամարդկանց եւ կանանց միջեւ տարբերությունները:

Ապրիլին Իտալիայի հռոմեա-կաթոլիկական եկեղեցու եպիսկոպոսները քննադատել են օրինագիծը՝ հայտարարելով, որ «խտրականության դեմ պայքարի մասին օրենքը չի կարող հետապնդել այդ նպատակը անհանդուրժողականության եւ տղամարդկանց եւ կանանց միջեւ տարբերության իրականություն լինելու մեջ կասկածի միջոցով»:

Եպիսկոպոսները հայտարարել են, որ օրենքում պատշաճ ուշադրություն չի դարձվում հետերոսեքսուալ զույգի «ընտանիքի յուրահատկությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել