Tert.am-ը գրում է․

Նիկոլիզմի դարաշրջանն ավարտվեց: Ձնհալն սկսված է: Խորհրդարանի վերջին ընտրությունը պարզաջրեց ամբողջ քաղաքական դաշտը: Բոլորս պարտավոր ենք ընդունել ընտրության արդյունքը: Սա մեր հանրության քաղաքական գնահատականն է անցած-չանցածի: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Ընդունել, թե ո՞չ՝ այլ հարց է, բայց մեղադրել քաղաքացուն՝ այնքան էլ ճիշտ չէ, այնպես ինչպես ճիշտ չէ կապիտուլյացիա ստորագրած ու վերարտադրված իշխանության որոշ թափթփուկների լափառոշ ու մեծաբերան պահվածքը՝ հակառակ ճամբարի համակիրների կամ քվեարկողների հանդեպ: Քվե եք ստացել՝ աշխատե՛ք, մի փոքր բարձրացեք շրիշակից ու ձեզ աշխատեք շատ խելոքի տեղ չդնել, ոչ էլ թերագնահատել այլոց ինտելեկտուալ կարողությունները, որովհետև ինտելեկտն ու ազգային մտածողությունը ձեր աքիլլեսյան գարշապարն է...զգույշ եղեք»,-ասել է նա։

Աբրահամ Գասպարյանը նշել է՝ ժողովրդի քվեարկությունը քաղաքական մարաթոնի մեջ մտած ուժերը պետք է այն ընդունեն ի գիտություն և աշխատեն իրենց թերացումները բացահայտելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել