Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսական կողմը շարունակում է քաջալերել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի երկու եռակողմ համաձայնագրերի աշխատանքը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղաժամ է համարում  Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցության մասին խոսելը: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ընտրությունները նոր են կայացել։ Դեռ պարզ չէ, թե ինչպես այդ արդյունքները կանդրադառնան նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա։ Եկեք սպասենք, մինչև ձևավորվի կառավարությունը»,-ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ երկու եռակողմ համաձայնագրերը, որոնք ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, գործում են ու համապատասխանում են բոլոր կողմերի շահերին:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել