Գործընթաց է, որի ավարտից հետո 7-րդ օրը կամփոփվեն ընտրության արդյունքները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով քվեարկության արդյունքների վերջնական ամփոփման գործընթացին։

Հարցին՝ այս պահի տվյալներով ՔՊ-ն միայնակ կարողանո՞ւմ է կառավարություն ձևավորել, և «Պատիվ ունեմ»-ը բոնուսներով որպես 3-րդ ուժ մտնո՞ւմ է խորհրդարան, Մուկուչյանն արձագանքեց․ «Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ դա է պատկերը»։

Անդրադառնալով հարցին, թե որ ուժը քանի մանդատ կստանա, ԿԸՀ նախագահն արձագանքեց․ «Պատգամավորների հաշվարկ չենք իրականացրել, և այս փուլում ժամանակավրեպ է նման հաշվարկ իրականացնելը, որովհետև կան գործընթացներ, որոնք պետք է իրականացվեն, և արդյունքում կայացվի համապատասխան որոշում մանդատների բաշխման, դրանց քանակի մասին։ Գործընթացը կավարտվի 7-րդ օրը»։

Հարցին՝ եթե, օրինակ, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ»-ը հրաժարվում է մանդատներից, մանդատների հրաժարման ինստիտուտը քաղաքական բնույթի ինստիտուտ է, և ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, իրականացնելու է մանդատների բաշխումը։

Ճշտող հարցին՝ եթե ընդդիմություն չի ներկայացվում, ՔՊ-ն միայնակ խորհրդարան ձևավորու՞մ է, Մուկուչյանը պատասխանեց․ «Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,-ասաց նա։

Հարցին էլ՝ եթե ընդդիմության բոլոր պատգամավորները հրաժարվե՞ն, Մուկուչյանն արձագանքեց՝ նշանակում է՝ ոչ ոք մանդատ չի ստանա, դիտարկմանն էլ՝ այդ դեպքում խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Մուկուչյանը պատասխանեց․ «Խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան»։

Հարցին՝ սա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների, Մուկուչյանն ասաց, որ այս պահին կդժվարանա հստակ պատասխան ներկայացնել։

«Այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք, իհարկե, կարող է լինել, տարբերակ, որ, ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատները ստանալուց՝ ինքնաբացարկ հայտնելու միջոցով, այդ դեպքում այն կուսակցությունները,․ որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, բնական է, նրանք են միայն ստանում իրենց մանդատները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել