Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, թունավորման դեպք է տեղ ունեցել Տավուշի մարզում: Ժամը  23:30-ի սահմաններում Վանաձոր  քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ  «սննդային  ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի և անչափահասների գործերով տեսուչի և հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց  տեղափոխվածներն են՝  Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ,  10-ամյա Օֆելյա Ա.-ն,  10-ամյա  Էրիկ Ա.-ն, 10-ամյա  Լիլիթ Դ.-ն,  10-ամյա Արեն Հ.-ն, 11-ամյա Վլադիմիր Ա.-ն,  8-ամյա  Արմեն Բ.-ն, 11-ամյա  Լիլիթ Բ.-ն, 12-ամյա Նարե Հ.-ն, 12-ամյա  Արման Ա.-ն, 12-ամյա  Հայկ Գ.-ն: Վերջիններս սովորում են Չինչին գյուղի դպրոցում:

Հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն դպրոցի ուսուցիչներ, Չինչին գյուղի  բնակիչներ, 52-ամյա Մարինե Դանիելյանը, 62-ամյա  Արուս Մայիլյանը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ,  51-ամյա Անահիտ Ասլանյանը, Չինչին գյուղի  բնակիչ, 30-ամյա  Աննա Թադևոսյանը, Բերդ քաղաքի բնակիչ,  35-ամյա  Զարուհի Եղիազարյանը,  Չինչին գուղիյ բնակիչներ, 28-ամյա  Մարիամ Եսայանն ու նույն դպրոցի վարորդ , 60-ամյա Մանվել Գյուրջինյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած  էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղ գյուղի մոտ գործող տարբեր սննդամթերք ուտելու հետևանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Տարոնի բաժնից փոխանցվել են  ոստիկանության Թումանյանի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել