«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կատարեց իր քվեարկությունը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս ընտրություններն անհրաժեշտ են ապագա սերունդներին: Վահե Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, և դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ պահվածքը:

Անդրադառնալով հակաքարոզչական թռուցիկներին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ իրենց առնվազն իրավունք ունեն մտածելու, որ դա իշխանության ձեռքի գործն է:

Վահե Հակոբյանը հայտնեց, որ Սիսիանում շատ հայտնի դատավորի որոշմամբ՝ անհիմն խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի՝ Սիսիանի գրեթե բոլոր շտաբներում, և 4 շտաբների ղեկավարներ հրավիրվել են Երևան՝ բացատրություն տալու:

Վահե Հակոբյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքի հաղթանակը լինելու է շատ համոզիչ ու տպավորիչ, նա չի բացառում, որ անելանելի վիճակից իշխանությունը կփորձի բախումների գնալ, բայց իրենք սադրանքների չեն գնա և քաղաքացիներին էլ կոչ են անում չտրվել սադրանքների:

Վահե Հակոբյանը հայտնեց, որ Սյունիքում զինվորականներին ուղղորդում են ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Նա նշեց, որ բոլոր խախտումներն արձանագրվում են, ու դաշինքի իրավաբանները արդեն զբաղվում են այդ հարցերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել